Jump to content

Վալերի Գովեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Գովեն
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 1, 1996(1996-06-01)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Սեն Կլոդիլ, Սեն Դենի
Հասակ 1,73 ± 0,001 մետր[1]
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Վալերի Գովեն (հունիսի 1, 1996(1996-06-01)[1], Սեն Կլոդիլ, Սեն Դենի), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնությունում որպես հարձակվող խաղում է Մոնպելյե կանանց ֆուտբոլային ակումբում և Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում։ Ծնվել է Ռեյունյոն կղզու Սեն Դենի քաղաքում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովենը ծնվել է ֆրանսիական Ռեյունյոն կղզում և չորս տարեկանում իր մայրիկի և քրոջ հետ տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ-արևմուտք։ 12 տարեկանում միացել է Թուլուզ ՖԱ կանանց ֆուտբոլային ակումբին, իսկ 16 տարեկանում Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի դիվիզիոն 2-ում միացել է հիմնական թիմին։ 2012-2013 թվականներին Գովենը խաղացել է Թուլուզի ակումբում Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնությունում Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի դիվիզիոն 2 վերադառնալուց առաջ։ 2013-2014 թվականներին Գովենը լիգայի ամենաշատ գոլեր խփած խաղացողն էր՝ 20 խաղում 32 գոլով[2]։ Թուլուզի ակումբում գտնվելու ժամանակաշրջանում նա խփել է 45 գոլ մինչև 19 տարեկանների ազգային առաջնությունում[3]։

2014 թվականի հունիսին Գովենը վերադարձել է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի առաջնություն՝ միանալով Մոնպելիեի կանանց ֆուտբոլային ակումբին[3]։ 2017 թվականի մայիսին հաջող մրցաշրջանից հետո, որի ժամանակ նա 13 գոլ է խփել 17 խաղում՝ օգնելով Մոնպելիեին որակավորվել ՈՒԵՖԱ-ի 2017-2018 կանանց չեմպիոնների լիգայի համար, և պայմանագիր է կնքել մինչև 2020 թվականը ժամկետով[4]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսին Գովենը ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Սկանդինավյան երկրների մինչև 16 տարեկանների գավաթի ժամանակ։ Նա մեկնարկել է Շվեդիայի կանանց հավաքականի հետ խաղում 1–0 հաշվով պարտությամբ[5], մեկնարկել և առաջին գոլն է խփել Ֆինլանդիայի հետ հաղթանակով խաղում, որն ավարտվել է 5–1 հաշվով[6], իսկ Նորվեգիայի հետ խաղում նրա աջակցությամբ ֆրանսիացիները հաղթել են 3–0 հաշվով, մրցաշրջանում գրավելով երրորդ տեղը[7]։

2012 թվականի հոկտեմբերին Գովենը ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի 17 տարեկանների կանանց առաջնության որակավորման առաջին փուլում։ Նա մեկնարկել է բոլոր երեք խաղերում և գոլ է խփել Բոսնիա և Հերցեգովինայի հետ 5–0 հաշվով խաղում[8], Լիտվայի հետ 12–0 հաշվով խաղում[9] և հեթ-տրիկ՝ Հունգարիայի հետ 5–0 հաշվով խաղում[10]։ 2013 թվականի մարտին նա երկրորդ փուլում Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում էր[11]։ Մեկնարկել է Հյուսիսային Իռլանդիայի հետ 3–1 հաղթանակով խաղում[12] և ֆինլանդիայի հետ 2–1 հաղթանակով խաղում[13], սակայն 75-րդ րոպեին որպես փոխարինող է խաղացել Իսպանիայի հետ 1–1 ոչ-ոքի խաղում[14], որը որակավորվել է գոլերի տարբերության առավելության շնորհիվ։

2015 թվականի հուլիսին Գովենն օգնել է Ֆրանսիային 2015 թվականի ամառային ունիվերսիադայում ստանալու ոսկե մեդալ, եզրափակչում խաղի հաշիվը բացելով Ռուսաստանի հավաքականի հետ խաղում, որն ավարտվել է 2–0 հաշվով[15]։

2015 թվականի սեպտեմբերին Գովենն առաջին անգամ հրավիրվել է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ազգային հիմնական հավաքական՝ Բրազիլիայի և Ռումինիայի կանանց հավաքականների հետ խաղերի համար[2]։ Նա իր պաշտոնական առաջնախաղի ելույթը Ֆրանսիայի ազգային հիմնական հավաքականում ունեցել է 2015 թվականի հոկտեմբերին, որտեղ Ֆրանսիան 2–1 հաշվով պարտություն է կրել Նիդեռլանդներից՝ 71-րդ րոպեին փոխարինելով Մարի-Լոր Դելիին[16]։

2016 թվականի նոյեմբերին Գովենն ընտրվել է Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների կանանց ֆուտբոլի հավաքականում ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների կանանց աշխարհի գավաթի խաղերին մասնակցելու համար[17][18]։ Նա ընկերական խաղում խաղացել է Կանադայի հետ խաղում` խփելով 2–0 հաշվով հաղթանակի երկրորդ գոլը[19]։ Մրցաշարի խմբային փուլում նա փոխարինման է դուրս եկել Միացյալ Նահանգների մինչև 20 տարեկան կանանց ֆուտբոլի հավաքականի հետ 0–0 ոչ-ոքի հաշվով խաղում[20] և Նոր Զելանդիայի հավաքականի հետ խաղում, որն ավարտվել է 2–0 հաղթանակով[21]։

Նա մեկնարկել է 2–2 ոչ-ոքի արդյունքով Գանայի հավաքականի հետ խաղում[22]՝ օգնելով Դելֆին Կասկարինոյին խփել առաջին գոլը[23]։ Փլեյ-օֆ փուլում նա Ճապոնիայի հավաքականի հետ 2–1 հաղթանակով կիսաեզրափակիչ խաղում փոխարինման է դուրս եկել ավելացրած ժամանակում[24], իսկ Հյուսիսային Կորեայի հավաքականի հետ խաղում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին, որտեղ Ֆրանսիան պարտվել է 3–1 հաշվով[25][26]։

2017 թվականի մարտին Գովենը ներկայացրել է Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ազգային երկրորդ հիմնական հավաքականը 2017 թվականի Իստրիայի գավաթի ժամանակ։ Նա խաղացել է բոլոր չորս խաղերում[27], ունենալով հեթ-տրիկ Հունգարիայի հետ խաղում[28]։ Ֆրանսիան մրցաշարն ավարտել է երրորդ տեղով, պարտության մատնելով Հյուսիսային Իռլանդիային 1–0 հաշվով[29]։

2017 թվականի հոկտեմբերին Գովենը խփել է իր առաջին գոլը Ֆրանսիայի հիմնական հավաքականի կազմում Գանայի հավաքականի հետ 8–0 հաշվով ավարտված ընկերական խաղում[30][31]։ 2018 թվականի ապրիլի 6-ին Գովենն ունեցել է հեթ-տրիկ Նիգերիայի հավաքականի հետ 8–0 հաշվով ավարտված խաղում[32]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի գոլերի հանրագումարի միավորները և արդյունքների ցանկը, միավորի սյունը ցույց է տալիս Գովենի յուրաքանչյուր գոլից հետո միավորը:

International goals by date, venue, opponent, score, result and competition
# Ամսաթիվ Վայր Մրցակից Միավոր Արդյունք Մրցաշար
1. 23 հոկտեմբերի 2017 Օգյուստ Դելոնի մարզադաշտ, Ռեյմս, Ֆրանսիա Գանա Գանա 8–0 8–0 Ընկերական խաղ
2. 7 մարտի 2018 Օռլանդո Սիթի մարզադաշտ, Օռլանդո, Միացյալ Նահանգներ Գերմանիա Գերմանիա 3–0 3–0 SheBelieves Cup գավաթ
3. 6 ապրիլի 2018 ՄՄԱրենա մարզադաշտ, Լե Ման, Ֆրանսիա Նիգերիա Նիգերիա 2–0
8–0
Ընկերական խաղ
4. 5–0
5. 6–0
6. 4 մարտի 2019 Vallée du Cher մարզադաշր, Տուր, Ֆրանսիա Ուրուգվայ Ուրուգվայ 3–0
6–0
Ընկերական խաղ
7. 5–0
8. 4 ապրիլի 2019 Աբե Դեշամի մարզադաշտ, Օսեր, Ֆրանսիա Ճապոնիա Ճապոնիա 1–1 3–1 Ընկերական խաղ
9. 8 ապրիլի 2019 Ստադ դե լա Մենո մարզադաշտ, Ստրասբուրգ, Ֆրանսիա Դանիա Դանիա 4–0 4–0 Ընկերական խաղ
10. 31 մայիսի 2019 Դոմինիկ Դյուվաշելի մարզադաշտ, Կրեթեյ, Ֆրանսիա Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 1–0 2–0 Ընկերական խաղ
11. 12 հունիսի 2019 Ալյանց Ռիվիերա, Նիս, Ֆրանսիա Նորվեգիա Նորվեգիա 1–0 2–1 ՖԻՖԱ-ի 2019 կանանց աշխարհի գավաթ
12. 23 հունիսի 2019 Ստադ Օսեան մարզադաշտ, Հավր, Ֆրանսիա Բրազիլիա Բրազիլիա 1–0 2–1 ՖԻՖԱ-ի 2019 կանանց աշխարհի գավաթ փլեյ-օֆ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 «Valérie Gauvin, le bleu lui va si bien» [Valérie Gauvin, the blue suits her so well] (French). Montpellier. 2015 թ․ սեպտեմբերի 26.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Valérie Gauvin à Montpellier!» [Valérie Gauvin in Montpellier!] (French). Foot d'Elles. 2014 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Valérie Gauvin prolonge avec le MHSC!» [Valérie Gauvin extends with the MHSC!] (French). Montpellier. 2017 թ․ մայիսի 26.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Equipe de France des moins de 16 ans – France-Suède 0–1» [France Under-16 Team – France-Sweden 0–1] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 9.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Equipe de France des moins de 16 ans – Finlande-France 1–5» [France Under-16 Team – Finland-France 1–5] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 10.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Equipe de France des moins de 16 ans – France-Norvège 3–0» [France Under-16 Team – France-Norway 3–0] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 14.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Women's Under-17 2013 – France-Bosnia and Herzegovina». UEFA. 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին.
  9. «Women's Under-17 2013 – France-Lithuania». UEFA. 2012 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին.
  10. «Women's Under-17 2013 – Hungary-France». UEFA. 2012 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին.
  11. «Valérie Gauvin en équipe de France» [Valérie Gauvin in the France team]. Sud-Ouest (French). 2013 թ․ մարտի 16.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Women's Under-17 2013 – France-Northern Ireland». UEFA. 2013 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին.
  13. «Women's Under-17 2013 – France-Finland». UEFA. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին.
  14. «Women's Under-17 2013 – Spain-France». UEFA. 2013 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  15. «Day 10: Hosts Korea power ahead as Shaquille Walker sprints to 800m gold». Eurosport. 2015 թ․ հուլիսի 13. «The first of the football finals saw France beat Russia 2–0 after a second-half strike from Valerie Gauvin was followed by an own goal by Liubov Kipiatkova.»
  16. «Equipe de France A – France-Pays-Bas 1–2» [Team France A – France-Netherlands 1–2] (French). Footofeminin.fr. 2015 թ․ հոկտեմբերի 23.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «France squad to compete at FIFA U-20 Women's World Cup 2016». Women's Soccer United. 2016 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  18. «FIFA U-20 Women's World Cup Papua New Guinea 2016 List of Players» (PDF). FIFA. 2016 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  19. «Equipe de France des moins de 20 ans – Canada-France 0–2» [France Under-20 Team – Canada-France 0–2] (French). Footofeminin.fr. 2016 թ․ նոյեմբերի 8.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «2016 FIFA U-20 Women's World Cup – France-USA». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  21. «2016 FIFA U-20 Women's World Cup – New Zealand-France». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  22. «2016 FIFA U-20 Women's World Cup – France-Ghana». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  23. Boakye-Buckman, Samuel A. (2016 թ․ նոյեմբերի 17). «FIFA U-20 Women's World Cup: France Late Show Denies Ghana Famous Win». Ghana Soccer News.(չաշխատող հղում)
  24. «2016 FIFA U-20 Women's World Cup – Japan-France». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  25. «2016 FIFA U-20 Women's World Cup – Korea DPR-France». FIFA. 2016 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  26. Mishner, Katie (2016 թ․ դեկտեմբերի 3). «2016 U-20 Women's World Cup Final – Korea DPR 3–1 France: Korea DPR complete youth tournament double». Vavel.
  27. «Equipe de France B – Valérie Gauvin» [Team France B – Valérie Gauvin] (French). Footofeminin.fr. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Istria Cup : La France B en démonstration de force» [Istria Cup: France B in show of strength] (French). Coeurs de foot. 2017 թ․ մարտի 6.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. «Equipe de France B – France-Irlande du Nord 1–0» [Team France B – France-Northern Ireland 1–0] (French). Footofeminin.fr. 2017 թ․ մարտի 8.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. Payet, Mickaël (2017 թ․ հոկտեմբերի 25). «Équipe de France féminine : Gauvin débloque son compteur» [French women's team: Gauvin unblocks her counter] (French). Clicanoo.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  31. Okeleji, Oluwashina (2017 թ․ հոկտեմբերի 27). «Ghana Black Queens coach defiant despite 8–0 loss». BBC Sport.
  32. Nwachukwu, John Owen (2018 թ․ ապրիլի 7). «France v Nigeria: Super Falcons hammered 8–0 in friendly». Daily Post.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերի Գովեն» հոդվածին։